Դեյլի Բլինդը կարող է կարիերան շարունակել Իսպանիայում

Մյունխենի «Բավարիայից» հեռացած հոլանդացի 33-ամյա պաշտպան Դեյլի Բլինդը կարող է կարիերան շարունակել Իսպանիայում, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Աղբյուրի համաձայն՝ «Ժիրոնան» հետաքրքրված է ֆուտբոլիստի ծառայություններով։ Իսպանական ակումբը պատրաստ է ձեռք բերել Բլինդին, ով այժմ ազատ գործակալի կարգավիճակ ունի։ Առաջիկա օրերին պաշտպանը բուժզննում կանցնի և պայմանագիր կկնքի։

Հիշեցնենք, որ «Բավարիայի» կազմում ֆուտբոլիստը ընդամենը չորս հանդիպում է անցկացրել Բունդեսլիգայում։