«Յուվենտուսի» ավագ Լեոնարդո Բոնուչին մերժել է Սաուդյան Արաբիայի ակումբների առաջարկը, հայտնում է ինսայդեր Նիկոլո Շիրան։
Աղբյուրի համաձայն՝ Սաուդյան Արաբիայի առաջնության ներկայացուցիչները հետաքրքրված էին 36-ամյա կենտրոնական պաշտպանի հետ պայմանագիր կնքելու հարցում, սակայն իտալացին մերժել է։ Ֆուտբոլիստը ցանկանում է շարունակել կարիերան եվրոպայում։
Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կազմում է 2 միլիոն եվրո։