Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Ալվարո Մորատան կարող է վերադառնալ Իտալիա, հայտնում է Football italy news-ը։
Աղբյուրի համաձայն՝ իսպանացի ֆուտբոլիստը ճանաչվել է «Միլանի» գլխավոր թիրախներից մեկը կենտրոնական հարձակվողի դիրքում, և վերջին բանակցությունները, արդյունք են տվել: 30-ամյա հարձակվողը մոտ է «ռոսոներիներին» միանալուն։
Transfermarkt-ը Մորատայի արժեքը գնահատում է 20 միլիոն եվրո։