«Միլանը» մոտ է «Չելսիի» կիսապաշտպան Քրիստիան Պուլիշիչին ձեռք բերելուն, հայտնում է լրագրող Անտոնիո Վիտիելոն։
Աղբյուրի համաձայն՝ ռոսոներիները ակնկալում են գործարքը ավարտին հասցնել մոտ օրերս: Հաղորդվում է, որ անձամբ ֆուտբոլիստը ցանկանում է կարիերան շարունակել «Միլանում»։
Պուլիշիչը «Չելսիում» հանդես է գալիս 2019 թվականից։ 2022/23 մրցաշրջանում նա «Չելսիի» կազմում անցկացրել է 30 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով մեկ գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։
Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կազմում է 25 միլիոն եվրո։