Յան Զոմերը կարող է կարիերան շարունակել իտալական գրանդում

«Ինտերը» բանակցություններ է վարել «Բավարիայի» հետ դարպասապահ Յան Զոմերի տրանսֆերի շուրջ, հայտնում է Ֆաբրիցիո Ռոմանոն։

Աղբյուրի համաձայն՝ դարպասապահը գլխավորում է միլանյան ակումբի առաջնահերթ թիրախների ցանկը: Իտալական ակումբի ղեկավարությունը դիտարկում է Զոմմերին և Անատոլի Տրուբինին «Շախտյորից» ձեռք բերելու տարբերակը։

Դարպասապահ գտնելու հարցում «Ինտերի» ակտիվությունը կապված է Անդրե Օնանայի «Մանչեսթեր Յունայթեդ» հնարավոր տեղափոխության հետ։

Հիշեցնենք, որ 34-ամյա դարպասապահը անցած մրցաշրջանում «Բավարիայի» կազմում մասնակցել է Բունդեսլիգայի 19 խաղի և բաց թողել 25 գոլ: