«Միլանը» և «Վեսթ Հեմը» կարող են փոխանակվել ֆուտբոլիստներով

«Միլանը» Ջանլուկա Սկամակկայի տրանսֆերային բանակցությունների շրջանակում «Վեսթ Հեմ Յունայթեդին» առաջարկել է բելգիացի վինգեր Դիվոկ Օրիգիին: Այս մասին հայտնում է իտալացի լրագրող Ջանլուկա դի Մարցիոն։

Գաղափարն առաջ է քաշել «Միլանը», և երկու ակումբներն արդեն քննարկել են գործարքի հնարավորությունը։ Այնուամենայնիվ, այս պահին սցենարն իրագործելի չէ, նաև այն պատճառով, որ Օրիգին, ով «ռոսոներիներին» միացել է մեկ տարի առաջ «Լիվերպուլից» հեռանալուց հետո, դեռ որոշում չի կայացրել իր ապագայի վերաբերյալ, և կարծես պատրաստ է մնալ «Միլանում»:

Նշենք, որ Սկամակկան նույնպես միացել է «Վեսթ Հեմին» մեկ տարի առաջ՝ «Սասուոլոյից» տեղափոխվելով անգլիական Պրեմիեր Լիգայի ակումբ 36 միլիոն եվրոյով՝ գումարած բոնուսների դիմաց:

2022/2023 մրցաշրջանում Օրիգին ընդհանուր առմամբ անցկացրել է 36 հանդիպում, որոնցում դարձել է երկու գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։ Սկամակկան կարողացել է անցկացնել 27 հանդիպում և խփել ութ գոլ։ Նա մրցաշրջանի ընթացքում վնասվածք ստացավ, որը ստիպեց ֆժամանակից շուտ ավարտել իր ելույթները՝ թույլ չտալով նրան խաղալ Կոնֆերենց լիգայի եզրափակիչում և Ազգերի լիգայի եզրափակիչ քառյակում: Իտալիայի ազգային հավաքական.