«Չելսին» կապվել է 29-ամյա հարձակվող Պաուլո Դիբալայի գործակալի հետ և հնարավոր է, որ Դիբալան տեղափոխվի լոնդոնյան ակումբ, հայտնում է Football Italia-ն՝ վկայակոչելով պորտուգալացի տրանսֆերային փորձագետ Պեդրո Ալմեյդային:
Արգենտինացին հռոմեական ակումբ է տեղափոխվել անցած ամառ «Յուվենտուսից»: Նա պայմանագիր է կնքել մինչև 2025 թվականի հունիսը՝ ներառելով հատուկ գնման դրույթ՝ սահմանված չափով։ Միևնույն ժամանակ, իտալական ակումբների համար այն կազմում է 20 միլիոն եվրո, «Ռոման» կարող է հանել ֆուտբոլիստի պայմանագրից այս կետը՝ ավելացնելով նրա աշխատավարձը մինչև 6 միլիոն եվրո մեկ մրցաշրջանում։
Անցած մրցաշրջանում Դիբալան «Ռոմայի» կազմում անցկացրել է 38 հանդիպում՝ դառնալով 18 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ: