Հրայր Մկոյանը հեռացել է «Արարատից»

Փորձառու պաշտպան Հրայր Մկոյանը ավարտում է իր ելույթներն «Արարատի» կազմում, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։

Ավարտվել է ֆուտբոլիստի և ակումբի միջև պայմանագրի ժամկետը: Այս մասին հայտնում է երևանյան ակումբի մամուլի քարտուղարությունը։

«Արարատ» ֆուտբոլային ակումբը շնորհակալություն է հայտնում Հրայր Մկոյանին կատարած աշխատանքի, պրոֆեսիոնալիզմի և նվիրման համար ու հաջողություններ է մաղթում հետագա կարիերայում: