Արգենտինայի հավաքականի կիսապաշտպան Լեանդրո Պարեդեսը հայտնել է, Լիոնել Մեսսիի առաջին խոսքերը ԱԱ-2022-ի եզրափակիչում հաղթելուց հետո։
«Մեսսիի հետ այս գրկախառնությունները կմնան ինձ հետ ամբողջ կյանքում: Ես շրջվեցի, տեսա նրան ծնկաչոք և առաջինն էի, որ գրկեցի նրան աշխարհի չեմպիոնի պես, դա անհավանական էր։
Ես բղավեցի. «Մենք աշխարհի չեմպիոններ ենք», իսկ նա մեզ պարզապես ասաց. «Շնորհակալություն, շնորհակալություն, ես սիրում եմ ձեզ», – Պարեդեսի խոսքերն է մեջբերում Goal-ը։