Անդրես Ինյեստան կարող է դառնալ Լիոնել Մեսսիի և Սերխիո Բուսկետսի թիմակիցը

Իսպանացի կիսապաշտպան Անդրես Ինյեստան կարող է տեղափոխվել «Ինտեր Մայամի» և վերամիավորվել Լիոնել Մեսսիին և Սերխիո Բուսկետսին, հայտնում է Mundo Deportivo-ն: Հիշեցնենք, որ 39-ամյա ֆուտբոլիստն այժմ առանց ակումբի է։

Ըստ աղբյուրի՝ Անդրեսը երկու առաջարկ ունի. նրանցից մեկը Մայամիի «Ինտերից» է, որտեղ ֆուտբոլիստը կարող է վերամիավորվել երկու նախկին թիմակիցների՝ Լեո Մեսսիի և Սերխիո Բուսկետսի հետ: Բացի այդ, ակումբը կարող է համալրել նաև Ժորդի Ալբան։ Թիմը մարզում է Խերարդո Մարտինոն, ով արդեն աշխատել է Ինյեստայի հետ «Բարսելոնայում»:

Նաև Ինյեստան տարբերակ ունի Սաուդյան Արաբիայից, ովքեր ցանկանում են ուժեղացնել իրենց առաջնությունը ֆուտբոլային աստղերով: Անդրեսը, չնայած իր տարիքին, դեռ լավ համբավ ունի, քանի որ այս երկրում հետաքրքրված են նրա թեկնածությունով։

39-ամյա խաղացողը ամռանը հեռացավ «Վիսել Կոբեից», որի կազմում հանդես էր գալիս 2018 թվականի ամառվանից։ Իսպանացի ֆուտբոլիստը չի հայտարարել կարիերան ավարտելու մասին։