«Ռոմայի» հարձակվող Պաուլո Դիբալան հրաժարվել է Սաուդյան Արաբիա տեղափոխվելուց:
Ինչպես հաղորդում է Il Messaggero-ն՝ 29-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերով հետաքրքրված էր «Ալ-Հիլալը»:
Ակումբը պատրաստ էր հռոմեացիներին վճարել 12 միլիոն եվրո ազատման կետ, իսկ անձամբ ֆուտբոլիստին, առաջարկվեց զգալի բարձրացնել աշխատավարձը։
Հիշեցնենք, որ «Ռոմայում» արգենտինացին տարեկան 6 միլիոն եվրո է վաստակում:
Արգենտինացի ֆուտբոլիստը «Ռոմայում» հանդես է գալիս 2022 թվականի ամառից, պայմանագիրը նախատեսված է մինչև 2025 թվականի ամառ։ 2022/23 մրցաշրջանում նա թիմի կազմում անցկացրել է 38 հանդիպում՝ դառնալով 18 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։