Չավին որոշում է կայացրել Նիկո Գոնսալեսի ապագայի հետ կապված

Հայտնի են դարձել «Բարսելոնայի» կիսապաշտպան Նիկո Գոնսալեսի ապագայի մանրամասները, ով անցած մրցաշրջանը վարձավճարով անցկացրել է «Վալենսիայում»։

Ինչպես հաղորդում է Mundo Deportivo-ն, կատալոնացիների գլխավոր մարզիչ Չավին սպասում է, որ 21-ամյա ֆուտբոլիստը նախամրցաշրջանային փուլում գնահատի իր մարզավիճակն ու խաղը: Նա չի բացառում, որ Նիկոն կմնա թիմում և նրան տեսնում է որպես Ֆրենկի դե Յոնգի փոխարինող։ Գոնսալեսը ցանկանում է հաջողության հասնել «Բարսելոնայում»:

2022/23 մրցաշրջանում Գոնսալեսը «Վալենսիայի» կազմում անցկացրել է 26 հանդիպում, դարձել 1 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։ Portal Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 10 միլիոն եվրո: