«Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆրանկ Կեսյեն կարող է միանալ Սաուդյան Արաբիայի ակումբին, հայտնում է Mundo Deportivo-ն։
Նշվում է, որ «Ալ-Ահլին» բանակցությունների մեջ է մտել կիսապաշտպանի հետ։
«Բարսելոնան» բաց կթողնի ֆուտբոլիստին միայն այն դեպքում, եթե թիմի գլխավոր մարզիչ Չավին ասի, որ նա իրեն պետք չէ։ Եթե ակումբը որոշի բաժանվել Կեսյեից, նրա արժեքը կկազմի 40 միլիոն եվրո։