«Չելսիի» պաշտպան Աբդուլ Ռահման Բաբան կհեռանա ակումբից ազատ գործակալի կարգավիճակով, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Աղբյուրի համաձայն՝ 29-ամյա ֆուտբոլիստը կարիերան կշարունակի հունական ՊԱՕԿ-ում
Բաբան «Չելսի» է տեղափոխվել 2015 թվականին գերմանական «Աուգսբուրգից»: Ֆուտբոլիստի համար լոնդոնցիները վճարել են 26 միլիոն եվրո։ Այդ ժամանակից ի վեր նա ակումբի կազմում անցկացրել է 23 խաղ 2015/16 մրցաշրջանում։ Մնացած մրցաշրջաններում պաշտպանը վարձավճարով անցկացրել է «Շալկեում», «Ռեյմսում», «Մալյորկայում», ՊԱՕԿ-ում և «Ռեդինգում»։