«Չելսիի» կիսապաշտպան Մեյսոն Մաունթը շատ հնարավոր է, որ տեղափոխվի «Մանչեսթեր Յունայթեդի»:
Ինչպես հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, 24-ամյա կիսապաշտպանը պայմանագիր կկնքի մինչև 2028 թվականի ամառ՝ մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ։ «Մանչեսթեր Յունայթեդը» «Չելսիին» կվճարի 55 միլիոն ֆունտ, գումարած 5 միլիոն ֆունտ բոնուսներ: Տրանսֆերի մասին պաշտոնապես կհայտարարվի այս շաբաթ:
Մաունթը «Չելսիի» սան է և 2022/23 մրցաշրջանում թիմի կազմում անցկացրած 35 խաղում դարձել է 3 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ: Ֆուտբոլիստի պայմանագիրն ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2024 թվականի հունիսի վերջը։