«Ալ-Ահլիի» դարպասապահ Էդուար Մենդին մեկնաբանել է իր տեղափոխությունը «Չելսիից»:
«Ես գիտեմ, որ այս ակումբը շատ հավակնոտ ծրագրեր ունի, և ես նույնպես ունեմ: Ինձ համար դա պարզ և նորմալ քայլ էր… Սաուդյան Արաբիայի պրոֆեսիոնալ լիգան բարելավվում է: Մենք տեսնում ենք, որ մեծ անուններ են գալիս այստեղ, և ես վստահ եմ, որ շուտով կլինեն ավելի շատ»,- Մենդիի խոսքերն է մեջբերում Onze Mondial-ը:
31-ամյա խաղացողը լոնդոնյան ակումբում հանդես է գալիս 2020 թվականից։ Թիմի հետ նա հաղթել է Չեմպիոնների Լիգան, ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթը, Աշխարհի ակումբային առաջնությունը, Անգլիայի ֆուտբոլի լիգայի գավաթը և Անգլիայի գավաթը։
Դարպասապահի պայմանագիրն ակումբի հետ նախատեսված էր մինչև 2025 թվականի ամառ։ Ընդհանուր առմամբ Մենդին «Չելսիի» կազմում անցկացրել է 105 խաղ՝ բաց թողնելով 86 գոլ և 49 խաղում անառիկ պահելով դարպասը։ Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 18 միլիոն եվրո: