Մադրիդի «Ռեալը» կարող է վաճառել թիմի պաշտպան Ֆերլանդ Մենդիին

Մադրիդի «Ռեալը» այս ամառ կարող է վաճառել թիմի պաշտպան Ֆերլանդ Մենդիին, հայտնում է Cadena SER-ը:

Աղբյուրի համաձայն՝ թիմի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին չի ցանկանում բաժանվել ֆուտբոլիստից, սակայն ակումբը հույս ունի վաճառել պաշտպանին։ Մադրիդի «Ռեալը» կարծում է, որ Սաուդյան Արաբիայից շուտով առաջարկ կստացվի։

Նախորդ մրցաշրջանում 28-ամյա պաշտպանը Լա Լիգայում անցկացրել է 18 հանդիպում՝ դառնալով 1 գոլային փոխանցման հեղինակ: