«Լայպցիգի» մարզական տնօրեն Մաքս Էբերլը հաստատել է, որ ակումբը բանակցություններ է վարում թիմի պաշտպան Յոշկո Գվարդիոլի «Մանչեսթեր Սիթիին» վաճառելու շուրջ։
«Գվարդիոլը ցանկանում է տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի»: Մենք բանակցում ենք։ Եթե մենք ստանանք 100 միլիոն եվրո և բոնուսներ, ապա Յոշկոն կլինի Խոսեպ Գվարդիոլայի ապահով ձեռքերում»,- Էբերլի խոսքերն է մեջբերում Goal-ը:
2022/23 մրցաշրջանում 21-ամյա ֆուտբոլիստը բոլոր մրցաշարերում թիմի կազմում անցկացրած 41 խաղում դարձել է 3 գոլի հեղինակ։ Transfermarkt.com պորտալը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 75 միլիոն եվրո: