«Պարմայի» դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը կարող է ավարտել կարիերան այս ամառ, հայտնում է La Gazzetta dello Sport-ը:
Աղբյուրի համաձայն՝ դարպասապահը լրջորեն մտածում է ֆուտբոլից հեռանալու մասին՝ չնայած «Պարմայի» հետ պայմանագրի ևս մեկ տարվա հաշվարկին։ Ակումբի ղեկավարությունը կարող է նրան վարչական պաշտոն առաջարկել։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ իտալացին առաջարկ է ստացել Սաուդյան Արաբիայից, սակայն նա չի ցանկանում շարունակել կարիերան։