Կառլես Պույոլը` Սեսկ Ֆաբրեգասին․ «Սիրում եմ քեզ ընկեր»

«Բարսելոնայի» նախկին ավագ Կառլես Պույոլը արձագանքել է կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասի կարիերան ավարտելուն։

«Շնորհավորում եմ հիանալի կարիերայի կապակցությամբ: Հաճելի էր ձեզ հետ կիսել այս բոլոր պահերը։ Հաջողություն նոր բեմում։ Սիրում եմ քեզ ընկեր»,- գրել է Պույոլը սոցցանցում։

36-ամյա Ֆաբրեգասը վերջին մրցաշրջանն անցկացրել է իտալական «Կոմո» ակումբում՝ հանդես գալով Սերիա Բ-ում։ Կիսապաշտպանը հայտարարել է, որ սկսում է մարզչական կարիերա և աշխատելու է «Կոմոի» երիտասարդական թիմերի հետ։