«Բարսելոնայի» նախկին ավագ Կարլես Պույոլն արձագանքել է կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասի կարիերան ավարտելուն։
«Շնորհավորում եմ հիանալի կարիերայի կապակցությամբ: Հաճելի էր քեզ հետ կիսել այս բոլոր պահերը։ Հաջողություն նոր ասպարեզում։ Սիրում եմ քեզ, ընկեր»,- գրել է Պույոլը սոց․ցանցում։
36-ամյա Ֆաբրեգասը վերջին մրցաշրջանն անցկացրել է իտալական «Կոմո» ակումբում՝ հանդես գալով Սերիա Բ-ում։ Կիսապաշտպանը հայտարարել է, որ սկսում է մարզչական կարիերա և աշխատելու է «Կոմոյի» երիտասարդական թիմերի հետ։
Ֆաբրեգասը պրոֆեսիոնալ ֆուտբոլում իր նորամուտը նշել է 2003 թվականին։ Իր կարիերայի 20 տարիների ընթացքում նա դարձել է Անգլիայի Պրեմիեր Լիգայի, Գավաթի, Անգլիայի Սուպերգավաթի և Անգլիայի Լիգայի գավաթի, Լա Լիգայի, Իսպանիայի գավաթի, Սուպերգավաթի, ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի հաղթող, ինչպես նաև Եվրոպայի Լիգայի և Աշխարհի ակումբային առաջնության հաղթող։
Իսպանիայի հավաքականի հետ ֆուտբոլիստը երկու անգամ դարձել է Եվրոպայի չեմպիոն, մեկ անգամ՝ աշխարհի։