«Մանչեսթեր Սիթին» պատրաստ է բաժանվել թիմի որոշ ֆուտբոլիստներից

«Մանչեսթեր Սիթին» պատրաստ է ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում բաժանվել թիմի որոշ ֆուտբոլիստներից, հայտնում է Manchester Evening News-ը:

Նշվում է, որ անգլիական ակումբը պատրաստ է բաց թողնել Բերնարդու Սիլվային, եթե ակումբը լավ առաջարկ ստանա։ «Մանչեսթեր Սիթին» նույնպես պատրաստ է բաժանվել պաշտպան Էմերիկ Լապորտից։

Հիշեցնենք, որ ավելի վաղ թիմն արդեն լքել էր կիսապաշտպան Իլկայ Գյունդողանը, ով տեղափոխվել էր «Բարսելոնա»։ Տեղեկություն կար նաև պաշտպան Կայլ Ուոքերի՝ «Բավարիա» տեղափոխվելու մասին։