Հակիմ Զիեշին նոր առաջարկ են արել՝ նվազեցնելով աշխատավարձի չափը 40%-ով

Հայտնի էր դարձել, որ «Չելսիի» կիսապաշտպանը ծնկի ու ազդրի հետ կապված խնդիրների պատճառով բուժզննում չի անցել «Ալ-Նասրում»։

Սաուդյան ակումբը նոր թեստեր է անցկացրել ֆուտբոլիստի առողջական վիճակի վերաբերյալ և նրան նոր առաջարկ արել՝ առաջարկվող աշխատավարձը նվազեցնելով 40%-ով։

Մարոկկացին դեռ չի ցանկանում ընդունել «Ալ-Նասրի» առաջարկը։ Սկզբում հաղորդվում էր, որ Զիեշը սաուդյան ակումբում կկարողանա տարեկան ավելի քան 30 միլիոն եվրո ստանալ։

Այս մրցաշրջանում խաղացողը «Չելսիի» կազմում անցկացրած 24 խաղում դարձել է 3 գոլի հեղինակ բոլոր մրցաշարերում։ Ընդհանուր առմամբ նա խաղադաշտում անցկացրել է 928 րոպե։