Ինչպես հայտնում է Marca-ն՝ հղում անելով Bild-ին, «Բավարիայի» պաշտպանը ցանկանում է տեղափոխվել մադրիդյան թիմ և առաջարկների կսպասի այս ամառ կամ 2024 թվականին։ Ֆուտբոլիստի բարձր գնի պատճառով տրանսֆերը հեշտ չի լինի։
Մադրիդի «Ռեալի» մտադրությունն է սպասել մինչև 2024 թվականը, երբ պաշտպանի պայմանագրի ավարտին կմնա 1 տարի , ինչը կհանգեցնի տրանսֆերային արժեքի նվազմանը։
Դիտարկվում է նաև այն տարբերակը, որ «Բավարիան» այս ամառ խաղացողին վաճառքի կհանի՝ պայմանագիրը երկարաձգել չցանկանալու պատճառով:
Անցած մրցաշրջանում Դեյվիսը Բունդեսլիգայում անցկացրել է 26 հանդիպում՝ դառնալով 1 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։