Յուրի Թիլեմանսը խոստովանել է, թե ինչու է որոշել տեղափոխվել «Ասթոն Վիլա»

Կիսապաշտպան Յուրի Թիլեմանսը խոստովանել է, որ գլխավոր մարզիչ Ունայ Էմերիի հետ զրուցելուց հետո որոշել է տեղափոխվել «Ասթոն Վիլա»։

«Երբ ես խոսեցի մարզիչ Ունայ Էմերիի հետ… Նրա փառասիրությունը, նրա կիրքը և թիմը ղեկավարելու ձևը տպավորեցին ինձ և ստիպեցին միանալ «Ասթոն Վիլային», – Թիլեմանսի խոսքերն է մեջբերում Euro Foot-ը:

26-ամյա կիսապաշտպանը նոր թիմին միացել է հուլիսի 1-ին։ Անցած մրցաշրջանում Թիլեմանսը մասնակցել է 37 խաղի՝ դառնալով 4 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։