«Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Դավիդ դե Խեան շուտով կդառնա ազատ գործակալ։
Իսպանացու գործող համաձայնագրի ժամկետը լրանում է հունիսի 30-ին, եւ կողմերը, ինչպես եւ սպասվում էր, ժամանակ չեն ունենա նոր պայմանագրի շուրջ համաձայնության գալու համար։ Սակայն, ըստ Sky Sports-ի, բանակցությունները կվերսկսվեն շատ շուտով` հաջորդ շաբաթ: 32-ամյա իսպանացին այժմ արձակուրդում է, և ակումբը չի ցանկանում ընդհատել այն։
Դավիդ դե Խեան միացել է «կարմիր սատանաներին» 2011 թվականից։ Անցած մրցաշրջանում նա բոլոր մրցաշարերում անցկացրել է 58 հանդիպում, որոնցում բաց է թողել 61 գոլ և 25 անգամ անառիկ պահել թիմի դարպասը։