Պորտուգալացի աջ պաշտպան Ժոաու Կանսելուն հեռանում է Մյունխենի «Բավարիայից»՝ հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
Հիշեցնենք, որ Կանսելուն նախորդ մրցաշրջանի երկրորդ կեսը վարձավճարով անցկացրել է «Բավարիայում»:
Պորտուգալացու վարձակալության պայմանագիրը Գերմանիայի չեմպիոնի հետ ավարտվել է, և նա այժմ վերադառնում է «Մանչեսթեր Սիթի»:
Նրա պայմանագիրը անգլիական ակումբի հետ նախատեսված է ևս չորս տարով։