«Սևիլիան» վաճառքի է հանել թիմի բոլոր ֆուտբոլիստներին

«Սևիլիան» փորձում է փակել 90 միլիոն եվրոյի պարտքը։ Ինչպես հայտնում է Marca-ն, անդալուզցիները վաճառքի են հանել բոլոր ֆուտբոլիստներին:

Նշվում է, որ ակումբին մոտ ապագայում անհրաժեշտ է փակել պարտքը։

Նախկինում ակումբի մարզական տնօրեն Ռամոն Մոնչին միացել էր «Ասթոն Վիլային»: Նրա պաշտոնում նշանակվել էր Վիկտոր Հորտան։

ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի եզրափակչում «Սևիլիան» օգոստոսի 16-ին կխաղա «Մանչեսթեր Սիթիի» հետ։