Պյեր-Էմիլ Հոյբյերգը կարող է կարիերան շարունակել Իսպանիայում

«Թոթենհեմի» կիսապաշտպան Պյեր-Էմիլ Հոյբյերգը կարող է կարիերան շարունակել Իսպանիայի առաջնությունում, հայտնում է The Athletic-ը։

Աղբյուրի համաձայն՝ ֆուտբոլիստը դեռ գտնվում է Մադրիդի «Ատլետիկոյի» ուշադրության կենտրոնում։ «Ատլետիկոյի» ղեկավարությունը ֆուտբոլիստի տեղափոխության առաջարկ է պատրաստում։ «Թոթենհեմը», իր հերթին, պատրաստ է վաճառել Հոյբյերգըին, եթե բավարար առաջարկ ստանա։

Անցած մրցաշրջանում 27-ամյա դանիացին Պրեմիեր Լիգայում անցկացրել է 35 հանդիպում, դառնալով՝ չորս գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։