«Սելտայի» կիսապաշտպան Գաբրի Վեյգան կարող է տեղափոխվել Անգլիա

«Սելտայի» կիսապաշտպան Գաբրի Վեյգան կարող է կարիերան շարունակել Պրեմիեր Լիգայում, հայտնում է Standard-ը։

Աղբյուրի համաձայն՝ 21-ամյա իսպանացուն հավակնում է «Չելսին», որը ֆուտբոլիստին տեսնում է որպես Մեյսոն Մաունթին փոխարինող, ով մոտ է «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելուն։

Նախորդ մրցաշրջանում Վեյգան «Սելտայի» կազմում 40 հանդիպում է անցկացրել բոլոր մրցաշարերում՝ դառնալով 11 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։ Portal Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 30 միլիոն եվրո: