«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան հույս ունի, որ Լիոնել Մեսսին ներկա կլինի «Կամպ Նոու» մարզադաշտի բացմանը։
«Մեսսին չվերադարձավ, որովհետև չէր ցանկանում կրկին նման ճնշման ենթարկվել։ Մենք հարգում ենք նրան և հուսով ենք, որ նա լավ հանդես կգա «Ինտեր Մայամիում»: Հիանալի կլիներ, եթե նա ներկա լիներ մեր մարզադաշտի բացմանը»,- Լապորտայի խոսքերը մեջբերում է Football Espana-ը։
Նշենք, որ Մեսսին ստիպված եղավ հեռանալ «Բարսելոնայից» 2021 թվականի օգոստոսին պայմանագրի բարդությունների պատճառով։ Արգենտինացին տեղափոխվեց ՊՍԺ, որտեղ անցկացրել է երկու տարի։ Այս ամառ նա տեղափոխվեց «Ինտեր Մայամի»։