«Այաքսի» և Հոլանդիայի հավաքականի պաշտպան Յուրիեն Թիմբերը կարիերան կշարունակի «Արսենալում», հայտնում է De Telegraaf-ը:
Նշվում է, որ կողմերը պայմանավորվել են 42 միլիոն եվրո արժողությամբ տրանսֆերի շուրջ։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «զինագործներն» արդեն համաձայնեցրել են անձնական պայմանագրի պայմանները։ Ֆուտբոլիստը պետք է բուժզննում անցնի։