Դանիել Պարեխոյի տրանսֆերը գերակումբ ձախողվել է

«Վիլյառեալի» 34-ամյա կիսապաշտպան Դանիել Պարեխոն չի միանա «Բարսելոնային» ։

Լրագրող Ֆերնանդո Պոլոյի տեղեկությունների համաձայն՝ կատալոնական ակումբը վերջնական որոշում է կայացրել հրաժարվել տրանսֆերից։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ պատճառը ֆուտբոլիստի տարիքն է։

Այս պահին «Բարսելոնայի» շորթ-լիստում է մնում միայն «Ժիրոնայի» կիսապաշտպան Օրիոլ Ռոմեուն, ում Transfermarkt-ը գնահատում է 5 միլիոն եվրո։