Վիլիամ Սալիբայի ապագայի հարցում հստակություն կա

Լոնդոնի «Արսենալն» ու Ֆրանսիայի ազգային հավաքականի պաշտպան Վիլիամ Սալիբան կերկարաձգեն պայմանագիրը:

Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի խոսքով՝ շուտով կողմերը կշարունակեն գործակցությունը մինչև 2027 թվականի հունիսի 30-ը:

Նախորդ մրցաշրջանում «Արսենալի» կազմում Վիլիամ Սալիբան անցկացրել էր 33 խաղ՝ դառնալով 3 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ: