Ֆաբիու Կարվալյուն մոտ է Բունդեսլիգա տեղափոխվելուն

«Լիվերպուլի» կիսապաշտպան Ֆաբիու Կարվալյուն մոտ է վարձավճարով «Լայպցիգ» տեղափոխվելուն, հայտնում է Sky Sport-ը:

Աղբյուրի տեղեկություններով՝ 20-ամյա պորտուգալացին արդեն բուժզննում է անցել՝ նախքան գերմանական ակումբում վարձակալության պայմանագիր կնքելը։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ համաձայնագիրը չի ներառի գնման տարբերակ։

Կարվալյուն «Լիվերպուլում» հանդես է գալիս 2022 թվականից։ Մերսիսայդցիների կազմում նա անցկացրել է 21 հանդիպում՝ դառնալով երեք գոլի հեղինակ։