«Բավարիան» կասեցրել է բանակցությունները Հարի Քեյնի հնարավոր տրանսֆերի շուրջ

«Բավարիան» հետաքրքրված է «Նապոլիի» հարձակվող Վիկտոր Օսիմհենի ծառայություններով, հայտնում է La Gazzetta dello Sport-ը:

Ըստ աղբյուրի՝ ակումբը պատրաստ չէ ֆուտբոլիստի համար վճարել 180 մլն եվրո։ Մյունխենցիները «Նապոլիին» կարող են առաջարկել ընդամենը 100 միլիոն եվրո։

Այս կապակցությամբ «Բավարիան» կասեցրել է բանակցությունները «Թոթենհեմի» 29-ամյա հարձակվող Հարի Քեյնի հնարավոր տրանսֆերի շուրջ, ում տրանսֆերը կարժենա առնվազն 90 միլիոն եվրո։

2022/23 մրցաշրջանում Օսիմհենը առաջնությունում անցկացրել է 31 հանդիպում՝ դառնալով 25 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։