«Արսենալի» մարզական տնօրեն Էդու Գասպարը մեկնաբանել է «Չելսիի» հարձակվող Կայ Հավերցի հետ պայմանագրի կնքումը։
«Մենք ուրախ ենք Կային հրավիրել ակումբ: Մենք քրտնաջան աշխատել ենք այս գործարքն ավարտին հասցնելու համար:
Հավերցը մեր թիմին, կհաղորդի հիանալի հարձակվողական որակներ և բազմակողմանիություն:
Այս փորձառու 24-ամյա ֆուտբոլիստի հետ պայմանագիր կնքելը ևս մեկ կարևոր քայլ է մեր տաղանդավոր երիտասարդ թիմի կորիզը ամրապնդելու համար:
Մենք անհամբեր սպասում ենք Կայի հետ աշխատանքի մեկնարկին»,- Գասպարի խոսքերն է մեջբերում «զինագործների» մամուլի ծառայությունը: