«Բարսելոնայի» և Արգենտինայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Խերարդո Մարտինոն նշանակվել է «Ինտեր Մայամիի» գլխավոր մարզիչ։
60-ամյա մասնագետի վերջին աշխատանքը Մեքսիկայի հավաքականի գլխավոր մարզչի ղեկին էր։
Հիշեցնենք, որ վերջերս «Ինտեր Մայամի» է տեղափոխվել Լիոնել Մեսսին, ով հանդես է եկել Խերարդո Մարտինոյի գլխավորությամբ։