Գերմանացի հարձակվող Կայ Հավերցը մեկնաբանել է իր տեղափոխությունը «Չելսիից» «Արսենալ»:
«Ուրախ եմ նման ակումբին միանալու համար: Սա հուզիչ պահ է ինձ համար։ «Արսենալը» հարուստ պատմություն ունի, հուսով եմ՝ մենք միասին շատ բանի կհասնենք։ Իմ նպատակը գավաթներ նվաճելն է:
Ամեն ինչ կանեմ, որպեսզի իմ խաղով գոհացնեմ երկրպագուներին և ակումբում բոլորին։ Անհամբեր սպասում եմ նոր թիմակիցների հետ հանդիպմանը»,- Հավերցի խոսքերն է մեջբերում «Արսենալի» մամուլի ծառայությունը: