Ջանլուկա Սկամական ցանկանում է վերադառնալ հայրենիք

«Վեսթ Հեմի» հարձակվող Ջանլուկա Սկամական ցանկանում է տեղափոխվել «Ռոմա», հայտնում է ինսայդեր Ջանլուկա Դի Մարցիոն:

Նրա խոսքով՝ 24-ամյա իտալացին նման որոշում է կայացրել «հռոմեացիների» տնօրեն Տիագու Պինտույի հետ զրուցելուց հետո։

Միաժամանակ հարձակվողը դեմ չէ «Միլան» տեղափոխվելուն, որը նույնպես հետաքրքրություն է ցուցաբերում նրա նկատմամբ։

2022/23 մրցաշրջանում նա «Վեսթ Հեմի» կազմում անցկացրած 27 խաղում դարձել է 8 գոլի հեղինակ,

Transfermarkt.com-ը հարձակվողի արժեքը գնահատում է 22 միլիոն եվրո։