«Արսենալը» երրորդ առաջարկն է արել «Վեսթ Հեմի» կիսապաշտպան Դեկլան Ռայսի տրանսֆերի համար, հայտնում է լրագրող Դեյվիդ Օրնշտեյնը:
Աղբյուրի համաձայն՝ «զինագործները» պատրաստ են 24-ամյա անգլիացու համար վճարել 100 միլիոն ֆունտ ստերլինգ և գործարքին ավելացնել 5 միլիոն ֆունտի բոնուսային կետ:
«Վեսթ Հեմը» նոր առաջարկի է սպասում «Մանչեսթեր Սիթիից», որը նույնպես հետաքրքրված է Ռայսով։ Ավելի վաղ «մուրճերը» հրաժարվել էին կիսապաշտպանին վաճառել մանչեսթերյան ակումբին 80 միլիոն ֆունտով։
Ռայսը «Վեսթ Հեմի» սան է: 2022/23 մրցաշրջանում ֆուտբոլիստը բոլոր մրցաշարերում թիմի կազմում անցկացրած 50 խաղում դարձել է 5 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ: