Յուրիեն Թիմբերը կմիանա անգլիական գրանդին

Իտալացի լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնում է, որ Լոնդոնի «Արսենալը» մոտ է Ամստերդամի «Այաքսի» կենտրոնական պաշտպան Յուրիեն Թիմբերի տրանսֆերը գնելուն:

Ավելի վաղ իտալացին հայտնել էր, որ «զինագործները» երկրորդ պաշտոնական առաջարկն են ուղարկել հոլանդական ակումբին։

Ինսայդերը պարզաբանում է, որ առաջարկվող գումարը եղել է 45-48 մլն եվրոյի սահմաններում։

Թիմբերը, արդեն համաձայնել է տեղափոխվել «Արսենալ»՝ համաձայնեցնելով թիմի հետ անձնական  հնգամյա պայմանագրի պայմանները: