«Բարսելոնայի» նորեկ Իլկայ Գյունդողանը տրանսֆերից հետո կիսվել է մտքերով։ Հիշեցնենք, որ Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստը թիմին միացել է ազատ գործակալի կարգավիճակով։
«Ես պատրաստ էի հեռանալ «Մանչեսթեր Սիթիից» միայն «Բարսելոնա» տեղափոխվելու համար. Սա միակ ակումբն է, որի համար ես պատրաստ էի հեռանալ։ Ես մանկուց երազել եմ խաղալ այս թիմում»,- գրել է Գյունդողանը Players Tribune-ում։