«Մանչեսթեր Յունայթեդը» կիսապաշտպանությունն ուժղացնլու երկու տարբերակ ունի

«Մանչեսթեր Յունայթեդը» կենտրոնական կիսապաշտպան է փնտրում, հայտնում է The Athletic-ը: Աղբյուրի համաձայն՝ ակումբի ղեկավարությունը կապ է հաստատել Ադրիեն Ռաբյոյի (Յուվենտուս) և Մոյսես Կայսեդոյի (Բրայթոն) գործակալների հետ։

Միաժամանակ թուրինյան ակումբը ցանկանում է երկարաձգել պայմանագիրը 28-ամյա ֆրանսիացու հետ։

Անցած մրցաշրջանում Ռաբյոն անցկացրել է 48 խաղ՝ դառնալով 11 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։

21-ամյա էկվադորցին 43 խաղում դարձել է գոլի և գոլային փոխանցման հեղինակ: