Կառլո Անչելոտտին կփոխի Մադրիդի «Ռեալի» խաղային սխեման

Մադրիդի «Ռեալը» նոր մրցաշրջանում հանդես կգա 4-3-1-2 խաղային սխեմայով՝ հարձակման կրակագծում կխաղան Վինիսիուս Ժունիորն և Ռոդրիգոն, հայտնում է As-ը: Գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտիի կայացրած որոշումը կապված է հարձակվող Կարիմ Բենզեմայի հեռանալու հետ։

Ֆրանսիացու «Ալ-Իթիհադ» տեղափոխությունից հետո «սերուցքայինները» հրաժարվել են թիմ հրավիրել կենտրոնական հարձակվողի։

Նախկինում Անչելոտտիի թիմը հանդես էր գալիս 4-3-3 դասավորությամբ։