Մադրիդի «Ռեալի» նախկին մարզիչ Զինեդին Զիդանը հայտարարել է, որ կարող է գլխավորել Ֆրանսիայի հավաքականը։
«Ոչինչ բացառել չի կարելի։ Ես պետք է զգամ, որ ուզում եմ դա: Ես գիտեմ, թե ինչ եմ ուզում հենց հիմա, ինչը՝ ոչ:
Ես պետք է ընդունեմ այն, ինչ տեղի է ունենում և տեսնեմ, թե ինչ կլինի հետո»,- ասել է Զիդանը Telefoot-ին տված հարցազրույցում:
Ավելի վաղ՝ պատասխանելով մարզչական աշխատանքի վերադառնալու մասին հարցին՝ ֆրանսիացին ասել է, որ ադրենալինի պակաս ունի: