«Բարսելոնայի» պաշտպան Կլեման Լանգլեն կարող է վերադառնալ «Թոթենհեմ», հայտնում է RMC Sport-ը:
Անցած մրցաշրջանում պաշտպանը վարձավճարով հանդես էր գալիս հենց լոնդոնյան ակումբում :
Նշվում է, որ «Բարսելոնան» ցանկանում է որքան հնարավոր է շուտ ազատվել այն ֆուտբոլիստներից, ովքեր չեն մտնում գլխավոր մարզիչ Չավիի ծրագրերի մեջ։
Լանգլեն նրանցից մեկն է, ուստի նրա տրանսֆերի վաճառքը օրակարգային խնդիր է ակումբի համար:
Այս պահին կողմերը չեն կարողանում պայմանավորվել տրանսֆերի արժեքի շուրջ ուստի բանակցությունները փակուղի են մտել: