«Լիվերպուլի» հարձակվող Դիոգու Ժոտան հույս է հայտնել, որ հաջորդ մրցաշրջանում «Լիվերպուլը» չի հանդիպի Մադրիդի «Ռեալին»։
Հիշեցնենք, որ «Լիվերպուլը» նախորդ մրցաշրջանում նվաճեց միայն Եվրոպա Լիգայի ուղեգիր։
«Ես արդեն խաղացել եմ Եվրոպա Լիգայում «Վուլվերհեմփթոնի» կազմում։ Թեև երկրպագուները սովոր են մեզ ամեն տարի տեսնել Չեմպիոնների Լիգայում, այդուհանդերձ Եվրոպա Լիգան նույնպես հեղինակավոր մրցաշար է: Մենք ամեն ինչ անելու ենք այն հաղթելու համար։
Մադրիդի «Ռեալը» կարող է ինչ-որ կերպ Չեմպիոնների Լիգայի խմբում զբաղեցնել երրորդ տեղը և նորից հայտնվել մեր ճանապարհին: Հուսով եմ, որ նրանք այս անգամ մեզ չեն խամգարի»,- FourFourTwo-ին ասել է Ժոտան: