«Արսենալի» հարձակվող Ֆոլարին Բալոգունը կարող է լքել թիմը այս ամառ:
21-ամյա ֆուտբոլիստը, ով նախորդ մրցաշրջանում վարձավճարով հանդես էր գալիս «Ռեյմսում», դժվար թե երաշխավորված տեղ ունենա «զինագործների» մեկնարկային կազմում, ուստի ակումբը պատրաստ է մտածել նրա տրանսֆերը վաճառելու մասին։ Լրագրող Ալան Նիքսոնի խոսքով՝ «Արսենալը» Բալոգունի համար կպահանջի 35 միլիոն ֆունտ (ավելի քան 40 միլիոն եվրո)։ Հարձակվողի տրանսֆերը հավակնում են գնել իտալական «Ինտերը» և «Միլանը»:
Ֆրանսիական Լիգա 1-ի նախորդ մրցաշրջանում 37 խաղում Ֆոլարին Բալոգունը խփել է 21 գոլ, նրա պայմանագիրը «Արսենալի» հետ նախատեսված է մինչև 2025 թվականը։