ՊՍԺ-ի նախկին հարձակվող Լիոնել Մեսսին խոսել է փարիզյան ակումբի երկրպագուների մասին։
«Սկզբում պարզապես հիանալի էր, ես շատ ոգևորվեցի: Բայց հետո փարիզյան հասարակության մի մասը սկսեց ինձ այլ կերպ վերաբերվել։ Երկրպագուներից շատերն ինձ լավ էին վերաբերվում, իսկ մյուս մասը ինձ սուլում էին։
Ես կհարգեմ բոլոր այն մարդկանց, ովքեր աջակցել են ինձ»,- ասել է Մեսսին BeIN Sports-ին տված հարցազրույցում:
Հիշեցնենք, որ պայմանագրի ժամկետի ավարտից հետո Մեսսին հեռացավ ՊՍԺ-ից՝ տեղափոխվելով «Ինտեր Մայամի»։